Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի նախագահի ընտրությունն անվանել է «ծայրահեղ սադրիչ քայլ»

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունում երկրում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի համար տեղի է ունեցել ճեպազրույց՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգտնական Հիքմեթ Հաջիևի և նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի մասնակցությամբ։

Ճեպազրույցի ընթացքում, մասնավորապես, նշվել է, որ Արցախի խորհրդարանում վաղը կայանալիք նախագահի ընտրությունները  «սադրանք են»։

«Այդ  անօրինական կազմակերպության «նախագահի» ծրագրված «ընտրությունները» ծայրահեղ սադրիչ քայլ են։ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նման բացահայտ խախտումն անընդունելի է։ Հայաստանի կողմից իրականացված նշված սադրանքները բացասաբար են անդրադառնում կարգավորման գործընթացի վրա և զրոյացնում են միջազգային դերակատարների ջանքերն այս ուղղությամբ։ Անհրաժեշտ է համարժեք հասկանալ Հայաստանի անպատասխանատու և ապակառուցողական պահվածքից բխող ռիսկերն ու սպառնալիքները և ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- ասվել է ճեպազրույցում։

Բացի այդ, զորվարժություններ անցկացնող, Հայաստանի սահմանին զորքեր կուտակող և ամեն օր ՀՀ-ին սպառնացող Բաքուն Երևանին մեղադրել է, իբր, ռազմական սադրանք կազմակերպելու մեջ՝ հայտարարելով, թե Հայաստանը «բացահայտորեն նոր խրամատներ է փորում, ամրություններ կառուցում, կադրեր ու տեխնիկա է հավաքում»։

Ադրբեջանցի պաշտոնյաները նշել են նաև, թե Հայաստանը, «օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ չարաշահելով առանձին պետությունների և միջազգային կազմակերպությունները, համաշխարհային զրպարտչական արշավ է մղում Ադրբեջանի դեմ տարածաշրջանում իբր շրջափակման և մարդասիրական ճգնաժամի առկայության մասին կեղծ և անհիմն պնդումներով»։

Էմմա Չոբանյան