Վրաստանն ակնկալում է այս տարի ստանալ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ․ Ղարիբաշվիլի

Լուրեր

20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
Բոլորը

Վրաստանն ակնկալում է այս տարի ստանալ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպումից հետո, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

«Ես արդյունավետ հանդիպում ունեցա ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Մենք քննարկել ենք Վրաստանի ձեռքբերումները եվրաինտեգրման ճանապարհին և մեր առաջընթացը 12 առաջնահերթությունների իրականացման առումով։ Ի պատասխան մեր նշանակալի առաջընթացի՝ մենք ակնկալում ենք այս տարի ստանալ ԵՄ անդամի թեկնածու երկրի կարգավիճակ: Վրաստանը Եվրոպա է»,- նշել է Ղարիբաշվիլին։

Ավելի վաղ Բորելի հետ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Ղարիբաշվիլին հայտարարել էր․ «Շնորհակալություն Ժոզեպ Բորելին գալու համար: Սա հստակ ազդանշան է, որ Եվրամիությունն աջակցում է Վրաստանին և վրաց ժողովրդին։ Մենք դա շատ ենք գնահատում»։