Կրիվոյ Ռոգում փրկարարներն ավարտել են իրենց աշխատանքը. վիրավորների թիվը հասել է 54-ի

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում ՌԴ օդային հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 54-ի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարար Կլիմենկոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կրիվոյ Ռոգում ավարտվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Ժամը 13:30-ի դրությամբ՝ հայտնի է 55 տուժածի մասին՝ մեկ զոհ և 54 վիրավոր։ Վիրավորների թվում կա 9 ոստիկան»,- ասել է Ուկրաինայի ՆԳ նախարար Կլիմենկոն։

«Իրավիճակն ամրապնդելու համար հարևան մարզերից քաղաք են ժամանել ոստիկանական լրացուցիչ խմբեր։ Հրթիռակոծության վայրի մոտ տեղադրվել են վրաններ, որտեղ մասնագետները հոգեբանական օգնություն են ցուցաբերում տուժածներին։ Բացի այդ, ականատեսներից ցուցմունքներ ստանալու շարժական կետեր են տեղակայվել»,- հավելել է նախարարը։

Հիշեցնենք, որ ռուսական զորքերն այսօր առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգին, Սումիին և Զապորոժիեին: Սումիում հրթիռը հարվածել է առանձնատան, որն ամբողջությամբ ավերվել է։ Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով ոչնչացվել են քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ, վիրավորվել է մեկ մարդ, պայթյունի էպիկենտրոնի մոտ գտնվող 30 բնակելի բարձրահարկ շենքերի և մի քանի ուսումնական հաստատությունների ապակիներ են կոտրվել։