Լրատվամիջոցները տեղեկացել են ՄԱԿ-ի և Ռուսաստանի միջև գաղտնի նամակագրության մասին

Լուրեր

20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գաղտնի նամակ է գրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, որում առաջարկել է վերադառնալ հացահատիկային համաձայնագրին՝ Ռուսաստանի նկատմամբ զգալի առավելություններով։ Այս մասին հայտնել է գերմանական Bild պարբերականը։

Նշվում է, որ առաջարկը բաղկացած է չորս կետից, որոնք զգալիորեն կթուլացնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Այսպիսով, Գուտերեշն առաջարկում է չեղարկել ԵՄ-ի ֆինանսական պատժամիջոցները SWIFT-ից անջատված Ռոսսելխոզբանկի դեմ։ Դրա համար առաջարկվում է օգտագործել ռուսական բանկի հատուկ հիմնադրված դուստր ձեռնարկությունը, որը կոչվում է RSHB Capital S.A., և այն միացնել SWIFT համակարգին:

Երկրորդ կետը ռուսական նավերի ապահովագրությունն է, որոնք հացահատիկ կարտահանեն Սև և Ազովի ծովերով։

«ՄԱԿ-ի կողմից ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանման համար համաֆինանսավորող ապահովագրական ընկերությունը կարող է գումար վաստակել Lloyd’s-ի հետ 4-6 շաբաթվա ընթացքում»,- ասվում է նամակում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երրորդ առաջարկը Եվրոպայում պարարտանյութ արտադրող ռուսաստանյան ընկերությունների հաշիվների ապարգելափակումն է։ Նամակում նշվում է, որ այդ հարցը կքննարկվի համապատասխան պետությունների և ԵՄ ղեկավարության հետ։

Չորրորդ կետն է՝ ապահովել «արագ թույլտվությունների միջոցով սննդամթերք և պարարտանյութեր տեղափոխող ռուսական նավերի՝ ԵՄ նավահանգիստներ արդյունավետ մուտքը»: