Եգիպտական ​​Red Sea Airlines-ը դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստան

Լուրեր

15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
Բոլորը

Եգիպտական Red Sea Airlines ավիաընկերությունը ծանուցել է օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը սեպտեմբերի 8-ից 17-ը դեպի Մոսկվա թռիչքները դադարեցնելու մասին։ Փոխադրողը չվերթների դադարեցումը պարզաբանել է որպես գործառնական անհրաժեշտություն։ Այս մասին հայտնել է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը, գրում է Կոմերսանտը։

Գործակալությունը հավելել է, որ իրենք Intourist զբոսաշրջային օպերատորի, սպասարկող Delta Service ընկերության և ռուսական ավիաընկերությունների հետ միասին կքննարկեն թռիչքների դադարեցման հետ կապված իրավիճակը, ինչպես նաև ենթադրյալ զբոսաշրջիկների փոխադրման կազմակերպումն ընկերության թռիչքներով։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հավելել է, որ Red Sea Airlines-ը պատրաստ է հետաձգել ուղևորների մեկնումը Մոսկվայից ավելի ուշ կամ փոխհատուցել տոմսի ամբողջ արժեքը։

Սեպտեմբերի 6-ին MSK1-ը հայտնել էր, որ Red Sea Airlines ավիաընկերության ուղևորները մեկ օրից ավելի չեն կարողացել Շերեմետևոյից Շարմ էլ-Շեյխ թռչել: Ուղևորներին հղումով պորտալը գրել էր, որ թռիչքը չորս անգամ հետաձգվել է։ Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հատուկ հսկողություն է վերցրել Red Sea Airlines ավիաընկերության չվերթների մեկնման հարցում։ Կարգավորողը պարզաբանել է նաև, որ թռիչքը հետաձգվել է օդանավի անսարքության պատճառով։ Նույն օրը ռուսաստանցի զբոսաշրջիկները կարողացել են թռչել Եգիպտոս։