Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային սուզանավի գործարկման մասին
Քաղաքականություն
08.09.2023 | 17:42Հյուսիսային Կորեան հայտարարել է նոր կառուցված միջուկային սուզանավի գործարկման մասին, որը կարող է ստորջրյա միջուկային հարված հասցնել, գրում է Korrespondent-ը։
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ «սուզանավի գործարկման արարողությունը նշանավորել է ԿԺԴՀ-ի ռազմածովային ուժերի հզորացման նոր գլխի սկիզբը»։ Արարողությանը մասնակցել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
Նշվում է, որ նոր մարտավարական միջուկային հարձակման սուզանավը «կկատարի իր մարտական առաքելությունը՝ որպես Հյուսիսի ռազմածովային ուժերի ստորջրյա հարձակողական զենքերից մեկը»։
Կիմ Չեն Ընը նավատորմը միջուկային զենքով զինելն անվանել է «ժամանակի հրատապ խնդիր» և կոչ արել «տակտիկական միջուկային զենքերով հագեցած սուզանավերն ու վերգետնյա նավերն» արագորեն տեղափոխել նավատորմ: