ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել ՌԴ հաքերների դեմ

Լուրեր

20.06.2026 | 17:43
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
Բոլորը

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել 11 ռուսաստանցիների նկատմամբ, որոնց Վաշինգտոնը համարում է Trickbot հաքերային խմբավորման անդամներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սահմանափակումները ենթադրում են ԱՄՆ-ում պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց ակտիվների սառեցում  և ամերիկյան քաղաքացիների կամ ընկերությունների համար այդ անձանց հետ բիզնես վարելու արգելք։

Նախօրեին Մեծ Բրիտանիայի կառավարությունը ևս նման միջոցներ էր սահմանել։

«Ռուսաստանը երկար ժամանակ հանդիսանում է անվտանգ ապաստարան կիբերհանցագործների համար»,- ասվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Դրա համաձայն՝ Trickbot-ը կապված է ռուսական հետախուզական ծառայությունների հետ և հարձակվել է ամերիկյան կառավարության ու ընկերությունների, ինչպես նաև կարևոր ենթակառուցվածքների և առողջապահական ծառայությունների մատակարարների վրա։ Ըստ ամերիկյան կողմի՝ խմբավորումը հանդիսանում է համանուն վիրուսի մշակողը, որը ստեղծվել է Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող թիրախներից ֆինանսական տվյալներ գողանալու նպատակով։

ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնն ասել է, որ Վաշինգտոնը, համաձայնեցնելով Լոնդոնի հետ, կշարունակի օգտագործել կոլեկտիվ գործիքներն ու լիազորությունները՝ վնասակար կիբերգործունեության դեմ պայքարելու համար։

Մեծ Բրիտանիան ևս Trickbot-ի կիբերհանցագործներին մեղադրել է կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումների մեջ: Բացի այդ, հաքերները սպառնացել են Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման հակառակորդներին։

Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը գնահատում է, որ Trickbot-ը ներգրավված է առնվազն 180 միլիոն ԱՄՆ դոլարի (168 միլիոն եվրո) շորթման մեջ ամբողջ աշխարհում և առնվազն 27 միլիոն ֆունտ սթերլինգի (31,4 միլիոն եվրո)՝ Մեծ Բրիտանիայում։

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը նման պատժամիջոցներն անվանել է «հիբրիդային պատերազմի տարր», իսկ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը տարակուսանք է հայտնել Լոնդոնի որոշման կապակցությամբ։

Էմմա Չոբանյան