Ուկրաինայի ԶՈւ-ն ճեղքել է ՌԴ պաշտպանությունն ու առաջ է շարժվում․ Ստոլտենբերգ

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են ճեղքել ռուսական պաշտպանությունը և առաջընթաց են գրանցում հակահարձակման մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինացիներն աստիճանաբար հետ են գրավում դիրքերը, և դա ապացուցում է մեր աջակցության կարևորությունը, ինչպես նաև մեր կարողությունն ու պատրաստակամությունը՝ շարունակելու այդ աջակցությունը»,- ասել է Ստոլտենբերգը Եվրախորհրդարանում։

«Դրանք ծանր մարտեր են, դժվար մարտեր, բայց նրանք կարողացան ճեղքել ռուսական զորքերի պաշտպանական գիծը և առաջ են շարժվում»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ուկրաինայի վերջին հաջողությունները «զգալի» են և նրա ուժերին «իրատեսական հնարավորություն» են տալիս՝ 40-50 տոկոս, մինչև տարեվերջ ճեղքել ռուսական բոլոր պաշտպանական գծերը, ասել է Պաշտպանության հետախուզական գործակալության տնօրեն Թրենթ Մաուլը The Economist-ին տված հարցազրույցում։

Միաժամանակ, նա զգուշացրել է, որ սահմանափակ զինամթերքը և եղանակի վատթարացումը շատ կբարդացնեն առաջադրանքը։ Ըստ Մաուլի՝ եթե նույնիսկ այս տարի ուկրաինական զինված ուժերը չկարողանան բեկման հասնել, բայց կարողանան ընդլայնել Զապորոժիեի շրջանի Ռաբոտինոյի շուրջ դիրքային տարածքը, պահեն դիրքերը և ապահովեն զինամթերքի ներհոսք, ապա Ուկրաինան կունենա բոլոր հնարավորությունները 2024 թվականին նոր բեկման համար։