Հաջիևն առաջարկել է Ադրբեջանի, Իսրայելի և Թուրքիայի հետ համագործակցության եռակողմ ձևաչափ ստեղծել

Լուրեր

11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Բոլորը

Այցով Իսրայելում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը իսրայելական i24NEWS հեռուստաալիքին տված հարցազրույցոմ հայտարարել է, որ Բաքուն առաջարկում է Իսրայելի և Թուրքիայի հետ համագործակցության նոր եռակողմ ձևաչափ ստեղծել։

«Ադրբեջանական դիվանագիտության համար շատ կարևոր է, որ մեր ընկերները միմյանց հետ բարեկամներ լինեն, այդ պատճառով Ադրբեջանն ուրախ է տեսնել Թուրքիայի և Իսրայելի միջև բարեկամությունն ու փոխըմբռնումը։ Ադրբեջանն առաջարկ ունի՝ ամրապնդել մեր համագործակցությունը եռակողմ ձևաչափով, որտեղ Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը կարող են համագործակցել»,- ասել է Հաջիևը։

Հաջիևը չի մոռացել նաև Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել՝ հայտարարելով, թե «ՀՀ-ն ամեն ինչ անում են, որ Ադրբեջանի հետ խաղաղություն չլինի»։

«Այն, ինչ տեսնում ենք հայկական կողմից, արվում է ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի հետ խաղաղություն ձեռք չբերվի։ Բայց մենք չենք ուզում կորցնել խաղաղության հասնելու հնարավորությունը։ Մենք տեսնում ենք տեղում՝ Հայաստանին «ենթակա անջատողական սուբյեկտ», որը ֆինանսավորվում և աջակցվում է նրա կողմից։ Նրանք կցանկանային պահպանել գորշ գոտու իրենց կարգավիճակը և չինտեգրվել Ադրբեջանի քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքին»,- ասել է Ալիևի օգնականը։

Հավելենք, որ իր այցի շրջանակում Հաջիևը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ԱԳՆ գլխավոր տնօրենին, Անվտագության խորհրդի ղեկավարին և այլ պաշտոնյաների։

Էմմա Չոբանյան