Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին. ՀՀ ԱՆ

Լուրեր

13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
Բոլորը

Վերջին շրջանում Արդարադատության նախարարություն են ստացվում ներման խնդրանք պարունակող գրություններ, որոնք ներկայացվում են դատապարտյալների մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից. տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը: 

Ելնելով դրանից՝ հայտնում ենք, որ «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ:

Այսինքն՝ ներման գործընթացն սկսելու համար նախևառաջ անհրաժեշտ է դատապարտյալի կողմից ներկայացված ներման խնդրագիրը, իսկ այլ անձանց կողմից ներկայացված ներման միջնորդությունները կցվում են դատապարտյալի կողմից ներկայացված ներման խնդրագրին և քննարկվում են ներման խնդրագրի հետ միասին: Տեղեկացնում ենք, որ ներման խնդրագրի բացակայության դեպքում ներման միջնորդությունները ենթակա են վերադարձման: