Ալիևը Բլինքենի հետ զրույցում Լաչինի միջանցքի բացման իր պայմաններն է ներկայացրել

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

Ամերիկյան կողմի հաղորդագրությունից հետո Բաքուն նույնպես որոշել է հրապարակել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 1-ին կայացած հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։

Դրա համաձայն՝ Ալիևը նշել է, թե «Հայաստանը և Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի ստեղծած անջատողական ռեժիմը միտումնավոր կանխում են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումը, արհեստական ​​խոչընդոտներ են ստեղծում այդ ճանապարհի օգտագործման համար»։ Նա ասել է, թե այդ ճանապարհն օգտագործելուց հրաժարվելը քաղաքական շահարկում է և կանխամտածված սուտ՝ պնդելու համար, որ այս տարածքում մարդասիրական կամ պարենային ճգնաժամ է։

«Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կարող է բացվել Ադրբեջանի մաքսային և սահմանային հսկողության ռեժիմի կանոնների կիրառմամբ։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ մեր պետության համար անընդունելի են անջատողականության բոլոր դրսևորումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ալիևը նաև բողոքել է Հայաստանի կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներից՝ նշելով, թե առանց Ադրբեջանի համաձայնության Լաչինի միջանցք բեռների ուղարկումը «միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին և տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք»։

Ալիևը նշել է, թե Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության միջոցով Արցախ է մատակարարվել պարենային բեռ, սակայն «անօրինական անջատողական ռեժիմը հրաժարվել է այդ բեռից»։ Փաստորեն, Ալիևը հակասել է ինքն իրեն՝ մի կողմից նշելով, թե պարենային կամ հումանիտար ճնաժամ չկա, մյուս կողմից՝ խոսելով բեռներ ուղարկելու մասին։

Էմմա Չոբանյան