Լեմկինի ինստիտուտն Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի մասին նոր զեկույց է ներկայացրել
Քաղաքականություն
06.09.2023 | 13:14Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտն Ադրբեջանի կողմից Արցախում ցեղասպանության վտանգի մասին նոր զեկույց է ներկայացրել։ Այս մասին հայտնում է ինտիտուտը X-ում գրառմամբ։
Նշվում է, որ հրապարակել են հրատապ զեկույցի նախագիծը, որը պայմանավորված է շրջափակման ծանր հանգամանքներով և Արցախի և Հայաստանի սահմաններում Ադրբեջանի ռազմական կուտակումներով։
«Մենք խորապես մտահոգված ենք այն ամենով, ինչ ներկայում տեղի է ունենում, և կարծում ենք, որ դա ցեղասպանություն է։ Միջազգային հանրությունը շատ բան կարող է անել Հայոց երկրորդ ցեղասպանությունը կասեցնելու համար, սակայն պետք է գործի համարձակ և արագ»,- ասվում է գրառման մեջ։
Էմմա Չոբանյան