ՀՀ-ն Ուկրաինա հումանիտար օգնություն կուղարկի

Լուրեր

15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
15.07.2026 | 20:30
«Մուլտի վելնես»-ը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի՞ն․ ինչ է սպասվում Ծառուկյանի ևս մեկ բիզնեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:20
«Դրսից եկողների» դեմ փոփոխություն․ ՀՀ-ն խստացնում է ընտրական ցենզը, մինչ այլ երկրներ հրաժարվում են սահմանափակումներից
15.07.2026 | 20:15
Ընտրությունների թվային ճակատը․ ինչպես էին տարածվում քաղաքական նարատիվները YouTube-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:46
«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.07.2026 | 19:30
Ինչո՞ւ են ռուս սահմանապահները ստուգումներ իրականացնում Նռնաձորում․ իրավական հիմքերն ու գործող կարգավորումները 
15.07.2026 | 19:21
ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանի «Նյու Յորք» բարի գործունեությունը
15.07.2026 | 19:15
Սամվել Կարապետյանը չունի իշխանափոխության գաղտնի պլան․ դա ՌԴ-ի իշխանության գաղտնի պլանն է․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
Բոլորը

Հայաստանը  Ուկրաինա հումանիտար օգնություն կուղարկի։ Այս տեղեկությունը հայտնում են Factor.am-ի աղբյուրները։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանում։

Կիևի հայերի միության նախագահ Նորիկ Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում անուղակի հաստատեց այս տեղեկությունը, երբ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Հայաստանից ուղարկված օգնությունն արդեն հասել է Ուկրաինա։

«Դեռ չի հասել։ Ամսի 8-ին դեսպանի հետ հանդիպում կա, այդ ժամանակ ավելի ստույգ կլինի, բայց էս ամսվա մեջ պետք է, որ լրիվ հասնի»,-ասաց Նորիկ Գևորգյանը։

Factor.am-ի ճշտող հարցին՝ այս օգնությունը միայն հայ համայնքի համա՞ր է, թե՞ նաև ուկրաինացի ժողովրդի, Նորիկ Գևորգյանը նշեց․ «Ուկրաինացի ժողորդին, որի մեջ հայ համայնքն էլ է մտնում։ Չենք կարող ասել, որ սա առանձին հայ համայնքինն է, այստեղ պատերազմ է, այստեղ բոլորս մեր ունեցածով կիսվում ենք»։ Առայժմ տեղեկություններ չկան ուղարկվող բեռների ծավալի և պարունակության վերաբերյալ։

Նարեկ Կիրակոսյան