Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը որևէ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների նպատակը դիրքորոշումների փոխանակումն էր, որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերելու պլաններ չեն եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Գրավոր փաստաթղթերում կամ այլ փաստաթղթերում որևէ արձանագրում չի նախատեսվում, երեկվա հանդիպման հիմնական նպատակը դիրքորոշումները համեմատելն էր մեր երկկողմ հարաբերությունների շատ հարուստ համալիրի վերաբերյալ, ինչպես նաև կարծիքներ փոխանակելը տարածաշրջանային հայտնի խնդիրների շուրջ և միմյանց դիրքորոշումները, ինչպես ասում են, առաջին ձեռքից միմյանց հասցնելը։ Այդ նպատակն իրականացավ, տեղի ունեցան շատ կառուցողական և արդյունավետ բանակցություններ, բայց դժվար թե հնարավոր էր որևէ կոնկրետ պայմանավորվածության հասնել»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Պուտինի և Էրդողանի բանակցությունները տեղի են ունեցել նախօրեին Սոչիում: Սա նրանց առաջին անձնական հանդիպումն էր գրեթե մեկ տարվա ընդմիջումից և Էրդողանի վերընտրվելուց հետո։ Երկու երկրների նախագահները քննարկել են հացահատիկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային օրակարգի տարբեր հարցեր։

Էմմա Չոբանյան