Էրդողանի փեսան՝ Baykar ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է քաղաքականություն մտնելու մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարի՝ քաղաքականություն հնարավոր մուտքի մասին հայտարարությունը։

Նշվում է, որ շատերի կողմից Սելջուկ Բայրաքթարը համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնում փոխարինող հիմնական թեկնածուներից։ Տարբեր փորձագետներ նաև համարում են, որ Էրդողանը հենց նրան է պատրաստում որպես Թուրքիայի նախագահի պաշտոնում իրեն փոխարինող։ Այժմ Բայրաքթարն առաջին անգամ հրապարակային խոսել է քաղաքականություն մտնելու մասին։

«Մենք կշարունակենք պայքարել մինչև վերջ՝ ազգային տեխնոլոգիական թռիչքի մեր իդեալին հասնելու համար։ Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Սա նշանակում է, որ եթե պայքարը պահանջի մասնակից լինել քաղաքականությանը, մենք վախի չենք մատնվի և հետ քայլ չենք անի»,- Անկարայում տեխնոլոգիական միջոցառման ժամանակ Բայրաքթարը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք մտածում է քաղաքականություն մտնելու մասին։

«Մտածեք այն պայքարի մասին, որը մենք այժմ տանում ենք։ Մենք այս պայքարում ամեն տեսակի ռիսկի ենք դիմում: Պարզապես պատկերացրեք, որ մեր ռազմական ինքնաթիռներն արտահանվում են շատ երկրներ, որ մեր արտադրական ընկերությունների եկամուտների ավելի քան 80 տոկոսը ստացվում է արտահանումից։ Հիմա այս ամենը նշանակում է, որ մենք չենք վախենալու և, անհրաժեշտության դեպքում, պայքարը տարբեր հարթակներում ենք տանելու»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Սելջուկ Բայրաքթարն Էրդողանի փեսան է, նրա կրտսեր դստեր՝ Սյումեյեի ամուսինը։

Էմմա Չոբանյան