Նիկոսիայում տեղի է ունեցել Կիպրոսի, Հունաստանի և Իսրայելի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովը

Լուրեր

11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Բոլորը

Նիկոսիայում տեղի է ունեցել եռակողմ գագաթնաժողովը, որին մասնակցել են Կիպրոսի, Հունաստանի և Իսրայելի պատվիրակությունները՝ երկրների ղեկավարներ Նիկոս Խրիստոդուլիդեսի, Կիրիակոս Միցոտակիսի և Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, գրում է Gercek news-ը։

Նշվում է, որ մինչ ընդլայնված նիստը եռյակն առանձնազրույց է ունեցել։ Տեղի է ունեցել Հունաստան-Իսրայել երկկողմանի նիստ, ինչպես նաև մասնավոր քննարկումներ Միցոտակիսի և Նեթանյահուի ու Խրիստոդուլիդեսի և Միցոտակիսի միջև:

Հանդիպումից առաջ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը նախագահական պալատում ողջունել է իր գործընկերներին՝ ոգևորություն հայտնելով նրանց հետ առաջիկա բանակցությունների հետ կապված։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ բարձր է գնահատել եռակողմ հարաբերությունների կայուն արդյունավետությունը։ Նա ընդգծել է պաշտպանական կապերը և ձեռնարկատիրական գործարքները, որոնք օգուտ են բերում իրենց ժողովուրդներին՝ վստահություն հայտնելով գործընկերության աճի ներուժի վերաբերյալ։

Միցոտակիսն իր հերթին խոսել է եռակողմ համագործակցության ամրապնդման մասին՝ նոր մարտահրավերների ֆոնին։

Հունական աղբյուրների փոխանցմամբ՝ Նեթանյահուն և Միցոտակիսը երկկողմ հանդիպմանը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման ուղիները՝ ներառյալ պաշտպանությունը, տնտեսությունը, զբոսաշրջությունը և ագրոպարենային արդյունաբերությունը:

Էմմա Չոբանյան