Աշխարհը հետևում է Թուրքիա-ՌԴ բանակցություններին՝ արդյունքի ակնկալիքով․ Էրդողանը՝ Պուտինին

Լուրեր

20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
Բոլորը

Ամբողջ աշխարհը հետևում է Սոչիում անցկացվող Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ հացահատիկի գործարքի շուրջ քննարկումներին՝ արդյունքի ակնկալիքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի  հետ բանակցությունների մեկնարկից առաջ։

«Ամենակարևոր քայլն այն է, որ այսօր ամբողջ աշխարհը հետևում է հացահատիկային միջանցքի քննարկումներին Թուրքիա-Ռուսաստան գագաթնաժողովի ժամանակ։ Նրանք այսօր սպասում են արդյունքի։ Կարծում եմ, որ ուղերձը, որը կհնչի մեր հանդիպումներին հաջորդած ասուլիսում, քայլ կլինի դեպի աշխարհը, հատկապես՝ զարգացող աֆրիկյան երկրները»,- ասել է Էրդողանը։

Բացի այդ, նա նշել է, որ Անկարան և Մոսկվան գնում են դեպի 100 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելու նպատակը։

«Մենք բոլորովին այլ շրջան ենք ապրում Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում։ Շատ գոհ ենք, որ մեր արտաքին առևտրի ծավալը ներկայում կազմում է 62 միլիարդ դոլար, և մենք շարժվում ենք դեպի մեր նպատակը՝ 100 միլիարդ դոլար»,- ասել է Էրդողանը։

Նա նաև հայտնել է, որ Անկարայի համար կարևոր է  գազային հանգույցի ստեղծումը։

Հավելենք, որ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Էրդողանն առաջին այցն է կատարել ՌԴ։

Էմմա Չոբանյան