Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների և կառավարական բանակի միջև բախումները 23 մարդու կյանք են խլել

Լուրեր

11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Բոլորը

Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի կողմից վերահսկվող տարածքներում բախումներ են տեղի ունեցել կառավարական բանակի և Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների միջև, որոնց հետևանքով 23 մարդ է զոհվել։ Բախումներ տեղի են ունեցել, երբ Անկարայի կողմից աջակցվող ապստամբները փորձել են ներթափանցել սիրիական տարածք, գրում է Turkish Minute-ը։

Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել Դեյր Զորի նահանգի քրդերի կողմից վերահսկվող հատվածներում մի քանի օր շարունակվող առանձին բախումների ֆոնին, երբ ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի գլխավորած զինյալներն այնտեղ ձերբակալել են տեղական ռազմական մարմնի ղեկավարին:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի (SOHR) ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը հայտնել է Հասաքե նահանգում «18 զոհի մասին (թուրքամետ) խմբավորումներից և հինգը՝ ռեժիմի ուժերից»՝ հավելելով, որ կան վիրավորներ։ Բախումները տեղի են ունեցել նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Թալ Թամր շրջանում։

Անկարայի կողմից աջակցվող ապստամբ խմբավորումների կոալիցիայի ուժերը, որոնք հայտնի են որպես Սիրիայի ազգային բանակ, նախօրեին փորձել են ներթափանցել տարածաշրջան օրվա սկզբին։ Սիրիական բանակը և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հետ կապված տեղացի զինյալները պատասխանել են, ինչի հետևանքով էլ զոհեր կան։

Թալ Թամր շրջանը գտնվում է Անկարայի և նրա խմբավորումների վերահսկողության տակ գտնվող սահմանային տարածքի մոտ:

Ավելի վաղ՝ կիրակի, Սիրիայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են արևելյան Սիրիայի քրդերի գլխավորած ուժերի և համայնքի ղեկավարների հետ՝ քննարկելով մի քանի օր մահացու բռնություններից հետո ապաէսկալացիայի անհրաժեշտությունը:

Դեյր Զորի նահանգի քրդերի կողմից վերահսկվող շրջաններում մարտեր են սկսվել այն բանից հետո, երբ օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի կողմից աջակցվող SDF-ը ձերբակալել է Դեյր Զորի ռազմական խորհրդի ղեկավար Ահմադ ալ-Խաբիլին: Բռնությունների արդյունքում, ընդհանուր առմամբ, սպանվել է SDF-ի 23 զինյալ, 39 տեղացի մարտիկ և 9 քաղաքացիական անձ։

Էմմա Չոբանյան