Բաքվին բարկացրել են Արցախի վերաբերյալ BBC-ի հրապարակումները

Լուրեր

01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
Բոլորը

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել բրիտանական BBC-ի գործունեության կապակցությամբ՝ Արցախում առկա հումանիտար աղետի լուսաբանումների համար։

«Վերջերս BBC հեռուստալիքը, այդ թվում՝ այս լրատվամիջոցի ադրբեջանական ծառայությունը, կանխակալ նյութեր են տարածում և կողմնակալ հայտարարություններ անում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների, Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում հայերի բնակության գոտում տիրող իրավիճակի մասին»,- ասվում է Ադրբեջանի Մամուլի խորհրդի հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ նյութերը, իբր, «քարոզում են հայ անջատողականներին Ղարաբաղի տարածաշրջանում, որն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և փորձ է արվում օրինականացնել նրանց գործունեությունը»։

«BBC-ի նման գործունեությունը բացահայտ արհամարհում է լրագրության սկզբունքները և վիրավորում լրատվամիջոցների արժեքները: Ադրբեջանական հասարակությունը կարծում է, որ լրագրությունը չպետք է մանիպուլյատիվ առաքելություն իրականացնի և չարաշահի խոսքի ազատության հնարավորությունները։ BBC-ն և նրա ադրբեջանական ծառայությունն անտեսում են այս պահանջը, հարթակ են տրամադրում Ղարաբաղում անջատողականներին, մեծ եռանդով հեռարձակում նրանց ասածները և գործելով կանխակալ՝ հետին պլան են մղում իրողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն լրատվամիջոցին մեղադրում է Արցախի ներկայացուցիչներին եթեր տրամադրելու միջոցով, իբր, միջազգային հանրությանը մոլորեցնելու և սխալ կարծիք ձևավորելու մեջ։

Հիշեցնենք, որ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ու Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տեսակապի միջոցով հարցազրույց էին տվել BBC հեռուստաալիքին։ Նրանք հանգամանորեն անդրադարձել էին Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Ադրբեջանի ապօրինի գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Բացի այդ, վերջին շրջանում BBC-ն նաև հրապարակումներ է արել Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Էմմա Չոբանյան