ԵՄ-ն ցավում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների համար․ Ստանո
Քաղաքականություն
01.09.2023 | 22:58ԵՄ-ն ցավում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների համար, որոնք հանգեցրել են զոհերի և վիրավորների: Այս մասին գրել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«ԵՄ-ն կոչ է անում կողմերին խուսափել հետագա բախումներից և վերսկսել երկխոսությունը»,- ասված է Ստանոյի գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Սոթքի և Նորաբակի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիայի՝ կիրառելով ԱԹՍ-ներ և ականանետներ, որի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ և երկու վիրավոր։
Armenia/Azerbaijan: 🇪🇺 deplores latest armed clashes that led to several servicemen being killed and injured in the border areas between 🇦🇲 and 🇦🇿. The EU calls on all sides to avoid further violence and recommit to dialogue.
— Peter Stano (@ExtSpoxEU) September 1, 2023