Էրդողանը շարունակում է մնալ Թուրքիայի ամենաճանաչված քաղաքական գործիչը․ հարցում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է մնալ երկրի ամենաճանաչված քաղաքական գործիչը՝ չնայած երկու տասնամյակ իշխանության ղեկին և մայիսին իր կարիերայի ամենադժվար ընտրություններից մեկին դիմակայելուն։ MetroPOLL-ի կողմից օգոստոսին անցկացված «Turkey’s Pulse» հարցումը ցույց է տվել, որ Էրդողանը գլխավորում է Թուրքիայի ամենահայտնի քաղաքական գործիչների ցուցակը՝ հարցվածների 34,6 տոկոսի աջակցությամբ, գրում է Turkish Minute-ը։

Հիշեցնենք, որ Էրդողանը նախագահ է վերընտրվել մայիսին կայացած ընտրությունների երկրորդ փուլով՝ հավաքելով ձայների 52,1 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից՝ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,8 տոկոս։ Էրդողանը հաղթեց իր կարիերայի «ամենադժվար» ընտրություններում՝ երկրում տնտեսական ճգնաժամի և փետրվարին տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքների ֆոնին։

Ըստ հարցման արդյունքների՝ Էրդողանին հաջորդում է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ որպես երկրորդ ամենահայտնի քաղաքական գործիչը, որին «սիրում» է հարցվածների 34,3 տոկոսը։

Թուրքիայի հետախուզության ծառայության նախկին ղեկավար և ներկայիս արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ճանաչված քաղաքական գործիչներից երրորդն է՝ հարցվածների 31,2 տոկոսի աջակցությամբ, որին հաջորդում է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քըլըչդարօղլուն։

Պրոֆեսոր Օզեր Սենջարը, որը MetroPOLL-ի սեփականատերն է, X-ում նշել է, որ Իմամօղլուն և Ֆիդանը իրենց ժողովրդականության մակարդակով հետ են թողել բոլոր քաղաքական գործիչներին՝ բացի Էրդողանից։ Նրա կարծիքով՝ Ֆիդանի աճող ժողովրդականությունն օգոստոսյան հետազոտության ամենակարևոր արդյունքն է:

Էմմա Չոբանյան