Հայ-ռուսական «փոխհրաձգություն»․ արդյո՞ք Ադրբեջանն իրավիճակը լարում է Մոսկվայի ցուցումով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Սոթքի ուղղությամբ տեղակայված դիրքերում հայկական կողմը մարդկային կորուստներ ունի։ Ադրբեջանական զինուժը վաղ առավոտից ականանետեր և ԱԹՍ-ներ է կիրառել Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում։ Պաշտպանական գերատեսչությունն օրվա ընթացքում մեկ հայտարարում էր լարվածության աճի, մեկ՝ նվազման մասին։

Սահմանային լարվածությանը նախորդել էին ուշագրավ զարգացումներ արտաքին քաղաքական դաշտում։ Մոսկվան ու Երևանը վերջին 2 օրերին արտաքին գործերի նախարարությունների մակարդակով միմյանց հասցեին սուր քննադատություն և մեղադրանքներ էին հնչեցնում։

Օգոստոսի 30-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անարդարացի էր համարել ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները, չնայած Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում հենց ռուսական զորքերի ներկայությամբ էին օգոստոսի 28-ին առևանգվել արցախցի երեք երիտասարդները։ Ռուս պաշտոնյան նաև անուղղակի հայտարարել էր, թե փոխվել է խաղաղապահների առաքելությունը։

Հայաստանի ԱԳ նախարարության պատասխանը Մոսկվային չուշացավ։ Մեկ օր անց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ծավալուն պատասխան հրապարակեց՝ տարակուսելի համարելով Զախարովայի այն պնդումը, թե Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նոր պայմաններ է ստեղծել։

«2022թ. օգոստոսին հայկական կողմն իր հավանությունն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծին, համաձայն որի՝ ԼՂ կարգավիճակի քննարկումը պետք է հետաձգվեր անորոշ ժամանակով։ Ադրբեջանն այդ նախագիծը մերժել է՝ զուգահեռաբար հայտարարելով, որ չի պատրաստվում ԼՂ-ի հետ կապված ոչինչ քննարկել Հայաստանի հետ, և օրեր անց՝ սեպտեմբերի 13-ին, ռազմական ագրեսիայի է դիմել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական մերժումից հետո հետամուտ չի եղել իր առաջարկին, այլև բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ՝ այդպես էլ անպատասխան թողնելով երկկողմ իրավապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու՝ հայկական կողմի պաշտոնական նամակը։ Նույն մտայնությամբ պատշաճ արձագանքի չի արժանացել Հայաստանի նույնանման դիմումը նաև ՀԱՊԿ-ի շրջանակում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանում:

Ուշագրավ է, որ պաշտոնական Երևանի այս պատասխանը վերջին տարիների համար աննախադեպ է․ կոշտ քննադատություն է հնչում Կրեմլի հասցեին՝ կետ առ կետ ներկայացնելով դաշնակից համարվող Ռուսաստանի անգործությունն ու թերացումները թե՛ երկկողմ, թե՛ ՀԱՊԿ պայմանագրերով, և թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների հարցում։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Զախարովային հիշեցրել է Խծաբերդի, Հին Թաղերի, Փառուխի, ապօրինի անցակետից խաղաղ բանակիչների առևանգելու, գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող քաղաքացիների ուղղությամբ կրակելու դեպքերը։

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս հայտարարությամբ ԱԳՆ-ն, ի վերջո, արժանապատվորեն է արձագանքել Մոսկվայի մեղադրանքներին։ Ըստ նրա՝ այսօր առավոտից Սոթքի դիրքերի ուղղությամբ սկսված կրակոցներն ադրբեջանական կողմն իրականացնում է Ռուսաստանի ցուցումով՝ Հայաստանին ճնշելու նպատակով, հետագայում առավել համարձակ չլինելու համար։

Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներն այս առնչությամբ ուղիղ դիրքորոշում չեն հայտնում, թեև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ակնարկում է՝ լարվածությունը շահավետ է արտաքին ուժերի համար։

Ռուսաստանի խնդիրը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, հրադադարի ռեժիմի պահպանումն է, ինչն արձանագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում՝ անդրադառնալով Մոսկվայի դիրքորոշմանը, թե Երևանն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարելով՝ խաղի կանոններ է փոխում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը սահմանին լարվածության սրումը մեկնաբանում է այն հանգամանքով, որ Ադրբեջանը երբեք էլ պատերազմը չի կանգնեցրել։

Այնուհանդերձ, նշենք, որ հայ-ռուսական հարաբերություններում տարաձայնությունների խորացումն ակնհայտ է։ Արտգործնախարարությունների խոսքային փոխհրաձգությունից հետո այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունն ԱԺ վավերացմանն է ուղարկել Հռոմի ստատուտը, որի շուրջ իր դժգոհությունը պաշտոնական Մոսկվան չէր թաքցրել դեռևս ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից այն սահմանադրական ճանաչելու որոշման ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան