Պարգևատրվել են դպրոցը գերազանցության մեդալով ավարտած շրջանավարտները

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը օգոստոսի 31-ին պարգևատրել է դպրոցը գերազանցության մեդալով ավարտած շրջանավարտներին:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են՝ մեդալների հանձնման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Շնորհավորելով մեդալակիր շրջանավարտներին կրթության ասպարեզի այդ նշանակալի հաջողության համար՝ Ժաննա Անդրեասյանը մասնավորապես ասել է․ «Դպրոցում սովորելու տարիներին դուք ցույց եք տվել այն առաջադիմությունը, հմտություններն ու որակները, որոնց շնորհիվ այսօր արժանանում եք վաստակած մեդալներին: Թող սա լինի ձեր մեծ հաջողությունների սկիզբը: Սա ձեր կատարած մեծ աշխատանքի գնահատականն ու վաստակն է, և այսօր այն տեսանելի է: Լավ սովորելու արդյունքում դուք ստանում եք լրացուցիչ գնահատանք ու մոտիվացիա՝ առաջ գնալու, նոր հաջողություններ գրանցելու և ձեր նպատակներին հասնելու համար: Սա նշանակում է, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա աշխատանք, ձգտում և կամք»:

ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել մեդալակիրներին կյանքի հետագա փուլերում՝ ինչպես զինված ուժերում ծառայության, այնպես էլ՝ բարձրագույն կրթության համակարգում ուսումնառության ընթացքում։

«Մաղթում եմ, որ ամեն հաջորդ տարի գրանցեք մասնագիտական և անձնային աճ, որը բերելու է նպատակների իրականացում՝ ի շահ մեր պետության զարգացման: Ուզում եմ, որ այս նոր մեկնարկող ուսումնական տարին, որը նաև կյանքի նոր փուլ է նշանավորում, լինի լուսավոր ապագայի և ձեռքբերումների մեկնարկ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև շրջանավարտների ուսուցիչներին և նրանց ծնողներին։

«Ցանկացած աշակերտի հաջողությունը նաև ուսուցիչների մեծ աշխատանքի արդյունքն է: Վստահ եմ՝ յուրաքանչյուր ծնողի համար նման պահերը հենց այն երջանկությունն են, որի մասին երազել են»,- խոսքն ամփոփել է նախարարը:

Նշենք, որ 2022-2023 ուսումնական տարում դպրոցը ոսկե մեդալով է ավարտել շուրջ 138 շրջանավարտ: