«Ֆրանսիան, հնարավոր է, ռազմական աջակցություն տա ՀՀ-ին». Փարիզի հավանական քայլերը բեռներից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Արդեն 24 ժամից ավելի է՝ ֆրանսիական հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաները չեն կարողանում մուտք գործել Արցախի Հանրապետություն։ 10 բեռնատարները Երևանից Լաչինի միջանցքի մատույցներ էր ուղեկցել Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը, որը գլխավորում էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հումանիտար բեռների տեղափոխմանը խոչընդոտելուն, ասաց՝ սա նշանակում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը:

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակն անվանել է «աղետալի» և կոչ արել Ադրբեջանին ու Ռուսաստանին բացել Լաչինի միջանցքը։

«Մենք շտապ կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության համար»,- ասել է Բերբոքը։

Նա հավելել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարներն այսօր քննարկելու են Արցախում իրավիճակի հարցը։

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը ֆրանսիական կողմի գործողության շարունակությունն է։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ թեև ֆրանսիական բեռներն ուղեկցում էին Փարիզի քաղաքապետն ու տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ, սակայն դա չէր կարող լինել առանց Ֆրանսիայի գործադիր իշխանության կանաչ լույսի։ Արամ Սարգսյանը չի բացառում Փարիզի կողմից Հայաստանին նաև ռազմական աջակցության տրամադրումը։

Օգոստոսի 24-ին ֆրանսիական հայտնի պարբերականներից «Ֆիգարո»-ն տեղեկություններ հրապարակեց, որ Ֆրանսիան պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Արցախում ստեղծված իրավիճակի հարցով բանաձևի նախագիծ ներկայացնելու համար։ Այս հրապարակումից մեկ օր առաջ էլ Էմանուել Մակրոնը հայտարարել էր՝ Արցախում հումանիտար խնդիրները լուծելու հարցում դիվանագիտության ժամանակն ավարտվել է։

Արամ Սարգսյանը նշում է՝ չնայած այս փուլում Հայաստանի և Ֆրանսիայի շահերը համընկնում են, սակայն Երևանը ևս պետք է գործուն քայլերով ցույց տա իր գործընկերային աջակցությունը՝ հետագայում արդյունքների հասնելու համար։

Նշենք, որ չնայած ՌԴ-ի ոչ դաշնակցային գործելաոճին, այնուհանդերձ, ՀՀ-ն առայժմ որևէ կտրուկ քայլ չի ձեռնարկում արտաքին քաղաքականության վեկտորում փոփոխություններ իրականացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան