Շահագրգիռ ենք՝ նպաստելու ՀՀ-ի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը․ Լավրովը՝ Ֆիդանին

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում անդրադարձել է կողմերի քննարկած թեմաներին։ Առանցքայինը հացհատիկային գործարքի թեման է եղել, միաժամանակ, քննարկվել են տարածաշրջանային հարցեր՝ Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Կովկաս, Կենտրոնական Ասիա, Սև ծովի տարածաշրջան։ Դիտարկվել է նաև թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Լավրովը նշել է, որ Մոսկվան ցանկանում է խորացնել Անկարայի հետ գործակցությունը Հարավային Կովկասի հարցերում։

«Մենք կողմ ենք համագործակցության խորացմանն այլ ուղղություններվ, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Շահագրգիռ ենք նպաստելու Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակման, հետկոնֆլիկտային վերականգնման հարցերում։ Մենք համոզված ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ջանքերում»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ֆիդանը ևս նշել է, որ խոսել են Սիրիայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Ղրիմի թաթարների մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ վաղը հանդիպելու է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ։

Էմմա Չոբանյան