Զելենսկին հայտարարել է 700 կմ հեռավորության վրա գտնվող թիրախի ոչնչացման մասին՝ չնշելով կոնկրետ վայրը

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամենօրյա խորհրդակցության ժամանակ ակնարկել է Ռուսաստանում՝ Ուկրաինայի հետ սահմանից շատ հեռու գտնվող թիրախի հարվածելու մասին։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ նման հայտարարություն է հնչել Պսկովի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից կարճ ժամանակ անց:

«Մինստրատեգպրոմը [Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարարությունը] զեկուցել է սեփական արտադրության մասին։ Մեր հեռահար զենքը հաջող կիրառվել է. խոցված է 700 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը»,- ասվում է զեկույցում։

Ուկրաինայի սահմանից մոտ 700 կմ հեռավորության վրա է գտնվում Պսկովը, տեղի ռազմական օդանավակայանում էլ երեքշաբթի գիշերը պայթյուններ են տեղի ունեցել։ Պսկովի մարզի նահանգապետը հայտնել էր անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Պսկովի օդանավակայանի վրա հարձակումը։

Լրատվամիջոցները հայտնել էին, որ հարձակման հետևանքով խոցվել է չորս ռազմական Իլ-76 ինքնաթիռ։ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է ինքնաթիռների ոչնչացումը՝ չնշելով դրանց թիվը։