ՌԴ-ի, Թուրքիայի և Կատարի միջև հացահատիկի մատակարարումների շուրջ քննարկման արդյունքներ դեռևս չկան․ Պեսկով

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հացահատիկային գործարքին այլընտրանքի շուրջ Ռուսաստանի, Թուրքիայի և Կատարի միջև բանակցությունների կոնկրետ արդյունքներ դեռևս չկան։ Նրա խոսքով՝ քննարկումները կշարունակվեն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Մոսկվա այցի ընթացքում, գրում է Կոմերսանտը։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Դմիտրի Պեսկովին հարցրել են՝ արդյո՞ք առաջընթաց է գրանցվել հացահատիկային գործարքի այլընտրանքային ծրագրի շուրջ բանակցություններում։

«Այս քննարկման կոնկրետ արդյունքներ դեռևս չկան, բայց մոտ ապագայում ամենաբարձր մակարդակով այս թեմայի շուրջ քննարկում կլինի Մոսկվայում։ Դժվար է ասել, թե դա որքանով արդյունավետ կլինի»,- պատասխանել է նա։

Դմիտրի Պեսկովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը կհամաձայնի սևծովյան հացահատիկային համաձայնագրի երկարաձգմանը միայն երկրի կողմից առաջադրված պայմանների կատարումից հետո։

«Ռուսաստանը, լինելով հացահատիկի պատասխանատու մատակարար, մասնակցում է նման քննարկումներին։ Եվ ինչպես ասել է նախագահը՝ Ռուսաստանը պատրաստ է անհապաղ վերսկսել հացահատիկային գործարքը, երբ դրա հետ կապված պայմանները կատարվեն»,- եզրափակել է նա։

Հուլիսի 17-ին Ռուսաստանը դուրս եկավ հացահատիկային գործարքից՝ հայտարարելով, որ պայմանների ռուսական մասը չի կատարվել։ Ռուսական կողմը, մասնավորապես, պնդում է Ռոսսելխոզբանկը SWIFT-ին վերամիավորելու և համաշխարհային շուկա ռուսական գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի մուտքի արգելքը չեղարկելու մասին։