ՀՀ կառավարությունից չեն մեկնաբանում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը Փաշինյանի հետ քննարկվե՞լ է, թե՞ ոչ

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Հայաստանի կառավարությունից չեն մեկնաբանում Արցախի նախագահի սպասվող հրաժարականի լուրը։ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ Արայիկ Հարությունյանն այդ որոշումը քննարկե՞լ է, արդյոք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նազելի Բաղդասարյանը հրաժարվեց մեկնաբանել՝ ասելով, եթե անհրաժեշտ համարեն, հաղորդագրությամբ հանդես կգան։

Արայիկ Հարությունյանն այսօր հայտնեց հրաժարականի մտադրության մասին՝ նշելով, որ Արցախի նախագահի պաշտոնից հրաժարվելու իր դիմումը վաղը կներկայացնի Ազգային ժողովին:

Հարությունյանը նաև նշել է, թե որոշումը վերջնական է և այն կայացրել է երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իր շփումները բոլոր ներքին և արտաքին դերակատարների ու լայն հանրության հետ։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ դերակատարներին նկատի ունի։

 

Շողիկ Գալստյան