Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ դասագրքերի տպագրության խնդրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությունների մասին գործադիրի նախագիծը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ նոր չափորոշիչներին համապատասխան դասագրքեր կներդրվե՞ն, թե մի քիչ կուշանանք էլի

«Դասագրքերը նոր չափորոշիչների ներդրման կարևոր բաղադրիչն էին: Մենք, պետք է նշեմ, որ այս ընթացքում նաև ամբողջությամբ փոխել ենք դասագրքերի ստեղծման և տպագրության մրցույթները: Արդյունքները, որ կան, և ազդակները գոհացուցիչ են, որովհետև մեր հիմնական նպատակն էր ստեղծել պայմաններ, որ ունենանք մրցակցային բաց դաշտ, որից էլ կկարողանանք ակնկալել որակյալ դասագրքեր: Պետք է հասկանանք, որ մեր երկրում ավելի քան 10-15 տարի նոր դասագրքերի մրցույթներ չեն արվել: Ամեն դեպքում, այդ բոլոր դժվարությունները հաղթահարված են»,- նշեց Անդրեասյանը:

«Ունեցել ենք մի ճշգրտում, որ ի սկզբանե նախատեսված էր նաև, որ 10-րդ դասարանում պետք է չափորիշիչներ ներդրվեն, մենք բավարար քանակությամբ դասագրքերի հայտեր չենք ստացել 10-րդ դասարանի համար: Դա նշանակում է, որ 10-րդ դասարանում ներդրումը կհետաձգենք մյուս տարի:

Մյուս բոլոր դասարաններում դասագրքերը ճնշող մեծամասնությամբ ունենք. դրանք արդեն հասանելի են էլեկտրոնային տարբերակով, ուսուցիչները ընտրել են: Տպագրության գործընթացներն ընթացքում են, մի մասն արդեն կլինեն դպրոցներում բառացիորեն այս օրերին, մյուսները կլինեն արդեն սեպտեմբերի ընթացքում: Այստեղ, իհարկե, որոշակի կազմակերպման խնդիր կունենանք դպրոցներում աշխատանքների, բայց նախորդ օրերին շատ ինտենսիվ աշխատել ենք բոլոր դպրոցների հետ և ընթացքում էլ կապի մեջ ենք լինելու, մինչև դասագրքերն ամբողջ ծավալով լինեն դպրոցներում:

Հիշեցնեմ, որ խոսքն այս պահին երկրորդ, հինգերորդ, յոթերորդ դասարանների մասին է, մյուս դասարանների դասագրքերը դեռևս չեն փոխվում, դրանք բոլորը դպրոցներում են, և գործընթացը նորմալ կսկսվի»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։