Նիդերլանդների դեսպանությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ի իրավական ինստիտուտներին՝ ժողովրդավարական գործընթացների իրականացման գործում․ Սխերմերս

Լուրեր

06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
06.04.2026 | 20:28
Շնամարտ՝ առանց կանոնների․ ձերբակալվածները թիրախավորել են նաև կենդանապաշտպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:15
Եթե վարչապետին է ուղղված վատ խոսքը, անմիջապես պատասխանատվություն է վրա հասնում, իսկ իշխանավորները չեն պատժվում․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:07
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ատոմակայանի մոտ հարվածները «պետք է դադարեցվեն»
06.04.2026 | 19:51
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ ժամանակավոր հրադադարի վերաբերյալ
06.04.2026 | 19:34
Պահնորդը պատահական կրակոց է արձակել էկոնոմիկայի նախարարությունում, կա տուժած. ՆԳՆ
06.04.2026 | 19:23
Դատախազությունը «Խնձորի գործով» վճռաբեկ բողոք է ներկայացրել
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտի կապակցությամբ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ։

ՍԴ-ից տեղեկացնում են՝ հանդիպման ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ անգնահատելի է դեսպան Նիկո Սխերմերսի դերը Բարձր դատարանի և Դեսպանության միջև ձևավորված օրինակելի գործընկերության և բարեկամության գործում։

Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսն իր հերթին նշել է, որ Դեսպանությունը պատրաստ է աջակցել Հայաստանի իրավական ինստիտուտներին՝ ժողովրդավարական գործընթացների իրականացման գործում, և այդ առումուվ, Բարձր դատարանի հետ համագործակցությունն իսկապես օրինակելի է ու արդյունավետ։

Երկուստեք կարևորվել է Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի լիարժեք իրագործումը, որի նպատակն է խթանել Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները, բարելավել Բարձր դատարանի ներքին ընթացակարգերն ու նպաստել հանրային
հաշվետվողականության բարձրացմանը։ Դեսպան Նիկո Սխերմերսը հույս է հայտնել, որ արդեն իսկ ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունն էլ ավելի կզարգանա և առավել ընդգրկուն կդառնա։

Արման Դիլանյանը հաջողություններ է մաղթել դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին իր հետագա գործունեության ընթացքում։