Տարեսկզբից Ադրբեջանի 2 քաղաքացի ապաստան է հայցել Հայաստանից

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Ադրբեջանի 2 քաղաքացի (տղամարդ) այս տարվա հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանից ապաստան են հայցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, որը հղում է կատարում Միգրացիոն ծառայության տվյալներին։

Նրանցից մեկը եղել է 18-ից 34 տարեկանի միջակայքում, մյուսը՝ 65 տարեկանից բարձր։

Կոմիտեի հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի 1 քաղաքացու (18-ից 34 տարեկան տղամարդ) ապաստան ստանալու դիմում կասեցվել կամ մերժվել է։ Միգրացիոն Ծառայությունից Factor.am-ի հետ զրույցում ոչ հաստատեցին, ոչ հերքեցին վարկածը, որ սա վերաբերում է այս տարվա ընթացքում ստացված 2 դիմումներին։

Նշենք, որ այս տարվա առաջին կեսին ՀՀ-ից ամենաշատը ապաստան են հայցել Իրաքի քաղաքացիները՝ 131 դիմում։ Դրան հաջորդում է Ուկրաինան՝ 115 դիմում, Իրանը՝ 40 դիմում, Եգիպտոսը՝ 39 դիմում, Հայիթին՝ 32 դիմում, Ռուսաստանը՝ 18 դիմում, Սիրիան 18 դիմում, Թուրքիան՝ 10 դիմում։

Միգրացիոն ծառայությունից հավելեցին, որ նշված տվյալները վերաբերում են ապաստան հայցողների քաղաքացիությանը, այլ ոչ ազգությանը։ Այսինքն՝ ՀՀ-ում ապաստան ստանալու համար դիմողը հնարավոր է լինի ազգությամբ հայ, բայց այլ երկրի քաղաքացի։

Անժելա Պողոսյան