Բացահայտվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Ս.-ն, աշխատելով «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում` որպես Սպիտակի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ, իմունականխարգելման կաբինետի պատասխանատու բժիշկ, կատարելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ և այդկերպ հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, «COVID-19» համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի բուժքույր Հ.Ղ.-ի հետ միասին վարել են պատվաստումների գրանցման սևագիր մատյան, որից տվյալների արտագրումը Ն.Ս.-ն հանձնարարել է պատվաստման գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող այլ բուժաշխատողի: Գիտակցելով, որ սևագիր մատյանից այդ տվյալները նույնությամբ արտագրվելու են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Բժշկական կենտրոնի պատվաստումների գրանցամատյանում, Ն. Ս.-ն Հ. Ղ.-ի հետ նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումով, այն է՝ յուրաքանչյուր պատվաստման համար լրավճար ստանալու ակնկալիքով, ՀՀ 3 քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու և երկրորդ դեղաչափով պատվաստված չլինելու պայմաններում ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել այդ մասին: Այնուհետև, Ն. Ս.-ն Հ. Ղ.-ի հետ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթը շրջանառության մեջ դնելով՝ այն հանձնել է նույն բժշկական կենտրոնի համապատասխան բաժին, որտեղ գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա կազմվել և հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ և դրանք մուտքագրվել էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ: Այսպիսով՝ Ն. Ս.-ն միջնորդավորված կերպով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Վերը նշված հանցանքների կատարման համար Ն.Ս.-ին /2 դրվագ/ և Հ.Ղ.-ին /3 դրվագ/ մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Հետագայում հսկող դատախազի որոշմամբ Հ.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: