Կիևը գարնանից ի վեր ամենահզոր հրթիռակոծությանն է ենթարկվել

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Կիևում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Նրա խոսքով՝ սա քաղաքի ամենազանգվածային գնդակոծությունն է գարնանից ի վեր։ Ռուսական բանակը նախ տարբեր ուղղություններից կիրառել է «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարքեր, ապա՝ հրթիռներ։ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ավելի քան 20 օդային թիրախ, ասել է Պոպկոն։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, իր հերթին, հայտնել է, որ զոհեր և վիրավորներ են գրանցվել քաղաքի Շևչենկովսկի շրջանում․ բեկորներն ընկել են վարչական շենքի վրա։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Ավելի ուշ Կիևի քաղաքային ռազմական վարչությունը պարզաբանել է, որ զոհվել է երկու պահակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՌԴ արձակած հրթիռի բեկորներ են ընկել Զդոլբունովսկայա փողոցում գտնվող Աուչան առևտրի կենտրոնի շենքի վրա, հայտնել է Դառնիցայի շրջանային պետական վարչակազմի նախագահի պաշտոնակատար Նիկոլայ Կալաշնիկը։ Բեկորների ընկնելու հետևանքով առաջացած հրդեհը մարվել է, իսկ շենքի տանիքը քանդվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ոչ ոք չի տուժել։

Կիևի մարզում էլ վեց առանձնատուն է վնասվել, հայտնել են ոստիկանությունից։