ՌԴ-ում Էրդողանի և Պուտինի բանակցությունների արդյունքներով կարող են մի շարք համաձայնագրեր ստորագրվել

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ռուսաստանն ու Թուրքիան կարող են մի շարք համաձայնագրեր ստորագրել Սոչիում երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրված բանակցություններից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայում աղբյուրը։

«Կա հավանականություն, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են մի շարք համաձայնագրեր ստորագրել առաջնորդների բանակցությունների արդյունքներով։ Իհարկե, դա կարող է նոր խթան հաղորդել երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։ Այնուամենայնիվ, ամեն ինչ կախված կլինի երկկողմ բանակցությունների արդյունքներից»,- ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է առաջիկայում Սոչի կատարելիք այցի մասին և հույս հայտնել, որ այցը դրական զարգացումներ կբերի Սևծովյան հացահատիկային գործարքի հետ կապված։

«Առաջիկա օրերին նա կայցելի Սոչի։ Մենք կարծում ենք, որ այս այցից հետո նոր զարգացումներ կլինեն»,- լրագրողներին ասել էր Չելիքը՝ հավելելով, որ այցը կարող է հանգեցնել գործարքի վերականգնման ջանքերի նոր փուլի։

Չելիքն այցի ժամանակացույցի վերաբերյալ տեղեկություններ չի հայտնել։

Մամուլում էլ տեղեկություններ են շրջանառվում, որ Էրդողանի այցը նախատեսվում է սեպտեմբերի 4-ին։

Էմմա Չոբանյան