ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի ռազմական օգնության հերթական փաթեթը, որի գումարը կկազմի 250 մլն դոլար։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ այն ներառելու է հակաօդային պաշտպանության AIM-9M հրթիռներ, HIMARS բազմակի հրթիռային համակարգերի արկեր, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, ականազերծման սարքավորումներ, Javelin համալիրներ, ինչպես նաև այլ հակատանկային համակարգեր և հրթիռներ, DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, Կիևը ստանալու է շտապ օգնության մեքենաներ, զինամթերք՝ ականների և պայթուցիկ պատնեշների հեռացման համար։

«Ամեն օր Ռուսաստանը սպանում է Ուկրաինայի խաղաղ բնակիչներին և ավերում քաղաքացիական ենթակառուցվածնքերը, ինչպես նաև օգտագործում սովը որպես զենք ու խաթարում համաշխարհային պարենային անվտանգությունը՝ ավերելով քաղաքացիական նավահանգիստներն ու Ուկրաինայի հացահատիկային ենթակառուցվածքները»,- ասել է Բլինքենը։

Նա նաև նշել է, որ պատերազմը սկսել է Ռուսաստանը, և այն կարող է ավարտել ցանկացած պահի՝ իր զորքերը դուրս բերելով Ուկրաինայից ու դադարեցնելով հարձակումները։

«Քանի դեռ դա չի արել, Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցներն ու գործընկերները Ուկրաինայի հետ կլինեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

Էմմա Չոբանյան