Պետերբուրգում տեղի է ունեցել Պրիգոժինի հուղարկավորությունը

Լուրեր

16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի վերջին հրաժեշտի փակ արարողությունը, որը մահացել է օգոստոսի 23-ին ավիավթարից։ Այս մասին հայտնել է Պրիգոժինի մամուլի ծառայությունը Տելեգրամ-ալիքում, գրում է Meduza-ն։

Պրիգոժինը հուղարկավորվել է Պորոխովսկոյե գերեզմանատանը։ Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ հուղարկավորությունը տեղի է ունեցել միայն հարազատների և ամենամոտ ընկերներների մասնակցությամբ, ինչպես  «ցանկացել են Պրիգոժինի հարազատները»։

Համացանցում նաև տարածվել են Պրիգոժինի գերեզմանի լուսանկարները։

Ըստ «Դոժդ»-ի՝ Պրիգոժինին հուղարկավորել են հոր կողքին։ «Շքեղ հուղարկավորություն», ըստ հեռուստաալիքի, չի կազմակերպվել, գերեզմանատանը կրակոցներ չեն հնչել։ Ռազմական պատիվները, որոնք շնորհվում են Ռուսաստանի հերոսին, Պրիգոժինին չեն մատուցվել։ Գերեզմանատան աշխատակիցը պատմել է, որ Պրիգոժինի հուղարկավորությանը մասնակցել է 20-ից 30 մարդ։ Նա ասել է, որ արարողությանը զինվորական համազգեստով մարդկանց չի տեսել, իսկ հրաժեշտի արարողությունը տևել է 40 րոպե։

«Ֆոնտանկա»-ի փոխանցմամբ էլ՝ Պրիգոժինի հուղարկավորության մասին հաղորդումներից հետո գերեզմանատանը հայտնվել են Ազգային գվարդիայի աշխատակիցներն ու շրջափակել տարածքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տվերի մարզում վթարի էր ենթարկվել Եվգենի Պրիգոժինին պատկանող մասնավոր օդանավը։ Վթարի հետևանքով զոհվել է 10 մարդ՝ 7 ուղևոր և անձնակազմի 3 անդամ:

Էմմա Չոբանյան