Հերթական ռազմական հեղաշրջումն Աֆրիկայում. Գաբոնում զինվորականները տապալել են նախագահ Ալի Բոնգոյի կառավարությունը

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աֆրիկայում նոր ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել. Գաբոնում զինվորները տապալել են նախագահ Ալի Բոնգոյի կառավարությունը վիճելի ընտրություններից ընդամենը մի քանի օր անց: Մի խումբ բարձրաստիճան սպաներ այսօր հայտնվել են տեղական հեռուստատեսության եթերում և հայտարարել, որ իշխանությունն իրենց ձեռքն են վերցնում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Օգոստոսի 26-ին տեղի ունեցած ընտրությունները, պուտչիստների կարծիքով, անարդար են եղել, դրանց արդյունքները չեղյալ են հայտարարվել։ Ներկայիս պետական իշխանությունը ցրվել է, Գաբոնի սահմանները փակ են ելքի և մուտքի համար՝ մինչև հետագա ծանուցումը։

Ավելի վաղ Գաբոնի ընտրական հանձնաժողովը Բոնգոյին հայտարարել էր նախագահական ընտրությունների հաղթող։ Պաշտոնական տվյալներով՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 64,27 տոկոսը։

Ալի Բոնգոյի ընտանիքը 56 տարի ղեկավարել է նավթով հարուստ Գաբոնը։ Այս երկրում առաջին անգամ նախագահական, խորհրդարանական և համայնքային ընտրություններ են անցկացվել միաժամանակ։

Հիշեցնենք, որ  հուլիսի վերջին էլ զինվորականները Նիգերում էին հեղաշրջում կատարել։ Նրանք ռազմական հեղաշրջումն արդարացրել են անվտանգության և տնտեսական պայմանների վատթարացմամբ, ինչպես նաև մոլեգնող կոռուպցիայով: Արևմուտքը խստորեն դատապարտել է Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումը։