Թուրքիայի և ՌԴ-ի ԱԳ նախարարներն օգոստոսի 31-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն
Քաղաքականություն
29.08.2023 | 18:25ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում օգոստոսի 31-ին բանակցություններ են անցկացնելու։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում օգոստոսի 31-ին»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ առաջիկայում Մոսկվայում տեղի է ունենալու երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը:
Հավելենք, որ օգոստոսի 25-ին Ֆիդանը, որպես Թուրքիայի ԱԳ նախարար, առաջին այցն էր կատարել Կիև։
Էմմա Չոբանյան