Դաղստանում արդեն մեկ ամիս է՝ բնակիչները պայքարում են տեղի իշխանությունների դեմ

Լուրեր

14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
Բոլորը

Հուլիսի վերջից գրեթե ամեն օր Դաղստանի բնակիչները ճանապարհներ են փակում և պիկետներ կազմակերպում կառավարական շենքերի մոտ։ Պատճառն էներգետիկ կոլապսն է։ Վառվում են մաշված էլեկտրասարքավորումները, ամբողջական շրջաններ շոգի պայմաններում մնում են առանց լույսի և ջրի։ Լուսացույցները չեն աշխատում, արևի տակ աղբը փտում է, իսկ խանութներում սնունդը փչանում է, գրում է The Insider-ը:

Մախաչկալայի բնակիչների բողոքներին ի պատասխան՝ շրջանի ղեկավարն Ուկրաինային մեղադրում է իրավիճակի «սրման» համար։ Որոշ շրջանների բնակիչներ գումարներ են հավաքել նոր մալուխներ գնելու համար՝ մաշվածները փոխարինելու նպատակով, սակայն դա չի օգնել լուծել հոսանքազրկման հետ կապված ընդհանուր իրավիճակը։

«Հենց մարդիկ պետք են հատուկ ռազմական օպերացիայի համար, նրանք անմիջապես հիշում են մեզ»,- իր վրդովմունքն է հայտնել Իմամ Շամիլի պողոտայի շենքերից մեկի բնակիչը։

Ըստ հրապարակման՝ սա Մախաչկալայի կենտրոնական փողոցներից է։ Այստեղ հանրահավաք է՝ շուրջ հիսուն ցուցարարներ կանգնած են մայթին։ Անցնող մեքենաների վարորդներն ազդանշաններն են արձակում՝ ի նշան մասնակիցների հետ համերաշխության։

«Երեկոյան գրեթե ժամը 9-ն է, բայց լույս տարածվում է միայն խանութների ցուցափեղկերից և մեքենաների լուսարձակներից։ Ճանապարհի երկայնքով բարձրահարկ շենքերը մթության մեջ են՝ այնպես, որ նույնիսկ հնարավոր չէ տեսնել, թե քանի տուն կա և, ընդհանրապես, ինչ տեսք ունի տարածքը»,- ասվում է հոդվածում:

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը բողոքի ակցիաներն անվանել է «ուկրաինամետ գործակալների» սադրանք, ինչը մեծապես զայրացրել է տեղի բնակիչներին։ Հանրահավաքի մասնակիցները պնդում են, որ իրենք ուկրաինական կամ ծայրահեղական Telegram-ալիքներ չեն կարդում, փողոց են դուրս գալիս առանց պաստառների ու քաղաքական կարգախոսների։

Ըստ The Insider-ը՝ սա, կարծես, ճիշտ է. Իմամ Շամիլի փողոցը փակածներից շատերը տարեց կանայք են, ոմանք՝ գլուխները ծածկած, ոմանք՝ ոչ: Նրանք պատմում են, որ հավաքվելու մասին որոշել են շենքի ու թաղամասի «չաթերում»։