ՌԴ-ում ԱԴԾ-ին պատկանող ուղղաթիռ է կործանվել

Լուրեր

25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:10
10 հազարի ուժը․ սոցիալական քայլ, թե նախընտրական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:00
Սամվել Կարապետյանն ինչո՞ւ հիմա չի հրաժարվում ՌԴ-ի սիրելի անձնագրից․ ինչո՞ւ միայն հաջողության դեպքում․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:51
Վարչապետն այցելել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարան
25.02.2026 | 19:39
Չորս ոստիկաններ կազատվեն ծառայությունից
25.02.2026 | 19:27
«Բուդյո-Գլիմտն» ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
25.02.2026 | 19:14
Վտանգ զգացին, թոշակները բարձրացրեցին. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:00
Կոռուպցիոներները հիմա իշխանության են․ օլիգարխներն ստանում են մաքսային և հարկային արտոնություններ, մուծվում ՔՊ-ին․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Չելյաբինսկի մարզում Մի-8 ուղղաթիռ է կործանվել։ Առայժմ հայտնի է անձնակազմի երեք անդամի զոհվելու մասին։ Այս մասին հայտնել է Չելյաբինսկի նահանգապետ Ալեքսեյ Տեկսլերը, գրում է Կոմերսանտը։

Նրա խոսքով՝ ուղղաթիռը պատկանում էր Ռուսաստանի ԱԴԾ-ին։

«Չելյաբինսկի մարզի Սոսնովսկի շրջանի Կրասնոյե Պոլյեի մոտ Մի-8 ուղղաթիռ է կործանվել։ Ուղղաթիռը պատկանում էր ԱԴԾ ավիաջոկատին։ Բնակիչները և բնակելի շենքերը չեն տուժել»,- գրել է Տեկսլերը Տելեգրամի իր ալիքում։

Հաղորդվում է, որ ուղղաթիռը կործանվել է Պրուդնի բնակավայրի մոտ։

Արտակարգ իրավիճակների ծառայություններից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ նախնական տվյալներով՝ Մի-8 ուղղաթիռի կործանման պատճառը եղել է տեխնիկայի խափանումը ուսումնամարզական թռիչքի ժամանակ, որի ընթացքում օդաչուները  մշակել են «թռիչք-վայրէջք» մանևրը։ ԱԻՆ-ից ավելի ուշ հայտնել են, որ ուղղաթիռի կործանման վայրում կրակը չեզոքացվել է, հայտնաբերվել է երեք դի։

Էմմա Չոբանյան