Թուրքիան ՌԴ-ի հետ հարաբերությունների սրացման ֆոնին ԱՄՆ-ի հետ վերջին յոթ տարվա ընթացքում ամենալայնածավալ զորավարժություններն է անցկացրել

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Մայիսին կայացած նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է հարթել ՆԱՏՕ-ի երկրների հետ հարաբերությունները, որոնք վատթարացել էին վերջին տարիներին։ Սա տեղի է ունեցել Ռուսաստանի հետ աճող լարվածության ֆոնին, որը դուրս է եկել հացահատիկային գործարքից՝ չնայած Թուրքիայի կոչերին, և սպառնում է Սև ծովում գտնվող նավերին, որոնք ուղևորվում են Ուկրաինա, գրում է The Moscow Times-ը:

Անցյալ շաբաթ Թուրքիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնք ամենածավալունն են առնվազն 2016 թվականից ի վեր։ Դրանց մասնակցել են ռազմանավեր, ինչպես նաև թուրքական F-16 և ամերիկյան F-18 ինքնաթիռներ:

Աշխարհի ամենամեծ ավիակիրը՝ «Ջերալդ Ֆորդը», մտել է Անթալիայի նավահանգիստ, իսկ ԱՄՆ զինվորականները, որպես խորհրդանշական ժեստ, նավ են հրավիրել Էրդողանի փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին։ Բայրաքթարն իր եղբոր՝ Հալուքի հետ միասին համանուն անօդաչու սարքեր արտադրող ընկերության հիմնադիրն է, որը նշանակալի դեր է խաղացել ուկրաինական զորքերի կողմից ռուսական ագրեսիան հետ մղելու գործում, հատկապես՝ պատերազմի սկզբնական փուլում։

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության՝ Թուրքիա այցի հետ մեկտեղ՝ զորավարժությունները հուշում են, որ կողմերը փորձում են վերականգնել կապերը, Bloomberg-ին հայտնել են թուրք երեք պաշտոնյաներ:

Վերջին ամիսներին Էրդողանը մի քանի քայլ է արել դեպի արևմտյան երկրներ, այդ թվում՝ համաձայնություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելուն և Ուկրաինա է վերադարձրել «Ազովի» գումարտակի մարտիկներին, որոնք, ըստ ռազմագերիների փոխանակման պայմանների, պետք է մնային Թուրքիայում մինչև պատերազմի ավարտը։

Հուլիսին Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները հանդիպել են Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, և այժմ, ըստ գործակալության աղբյուրի, Անկարան փորձում է կազմակերպել ևս մեկ հանդիպում Էրդողանի և Ջո Բայդենի միջև G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է սեպտեմբերի 9-10-ը Դելիում։

Մինչդեռ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները վերջին ամիսներին վատթարացել են։ Պուտինը չանսաց Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման գործարքը երկարաձգելու կոչերին և այս թեման չքննարկեց Էրդողանի հետ։ Մեկուկես շաբաթ առաջ էլ Անկարան Մոսկվային նախազգուշացրել էր Սև ծովում լարվածության աճի ռիսկի մասին՝ այնպիսի իրավիճակների կրկնության դեպքում, ինչպիսին է Sukru Okan բեռնանավի հարկադիր կանգնեցումը և ռուսական կողմից ռազմանավի ստուգումը։