Մայքլ Նակին և Ռուսլան Լևիևը հեռակա դատապարտվել են 11 տարվա ազատազրկման

Լուրեր

14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Բոլորը

Մոսկվայի Բասմանի դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապրտել Conflict Intelligence Team նախագծի հիմնադիր Ռուսլան Լևիևին (Կարպուկ) և լրագրող Մայքլ Նակիին (երկուսն էլ գրանցված են «օտարերկրյա գործակալների» ցանկում, իսկ Կոնֆլիկտային հետախուզության թիմը հայտարարվել է անցանկալի կազմակերպություն): Ե՛վ Նակին, և՛ Լևիևը գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս, գրում է BBC-ի ռուսական ծառաձությունը։

Բացի այդ, դատարանը 5 տարով արգելել է Նակիին և Լևիևին կայքեր ղեկավարել։

Լևիևի և Նակիի գործով լսումները պետք է տեղի ունենային օգոստոսի 16-ին, սակայն հետագայում պարզվեց, որ գործը փոխանցվել է այլ դատավորի և ուղարկվել նոր դատաքննության։ Այդ ամենի համար երկու շաբաթից էլ քիչ ժամանակ պահանջվեց:

Քրեական գործը՝ մի խումբ անձանց կողմից «մեղադրող կողմի ապացույցների արհեստական ​​ստեղծմամբ» ռազմական «կեղծիքներ» տարածելու հոդվածով (ՌԴ Դաշնության Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ) Նակիի և Լևիևի նկատմամբ, ովքեր կանոնավոր զեկույցներ են հրապարակում YouTube-ում Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքի մասին, նախաձեռնվել է անցյալ տարվա մարտին։

Գործի համար առիթ է հանդիսացել մի տեսանյութ, որտեղ Նակին և Լևիևը վերլուծել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի իններորդ օրվա արդյունքները։ 2022 թվականի մայիսին Մոսկվայի դատարանը նրանց հեռակա ձերբակալել և հետախուզում է հայտարարել։