Էրդողանի կուսակցությունը հաստատում է․ Թուրքիայի նախագահը կմեկնի Սոչի՝ Պուտինի հետ բանակցությունների

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների այդքան սպասված հանդիպումը տեղի է ունենալու ՌԴ տարածքում։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է առաջիկայում Սոչի կատարելիք այցի մասին և հույս հայտնել, որ այցը դրական զարգացումներ կբերի Սևծովյան հացահատիկային գործարքի հետ կապված, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Առաջիկա օրերին նա կայցելի Սոչի։ Մենք կարծում ենք, որ այս այցից հետո նոր զարգացումներ կլինեն»,- լրագրողներին ասել է Չելիքը՝ հավելելով, որ այցը կարող է հանգեցնել գործարքի վերականգնման ջանքերի նոր փուլի։

Չելիքն այցի ժամանակացույցի վերաբերյալ տեղեկություններ չի հայտնել։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հաստատել երկու երկրների նախագահների հանդիպման մասին շրջանառվող լուրերը։

«Հանդիպումը տեղի կունենա շուտով։ Մենք ժամանակին այդ մասին կհայտնենք»,- ասել էր Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք բանակցությունները կարող են տեղի ունենալ Ռուսաստանի տարածքում։

Պեսկովը հավելել էր, որ դեռ չի կարող լրացուցիչ մանրամասներ հայտնել։

Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-ին։

Հավելենք, որ թուրքական կողմը երկար ժամանակ աշխատանք էր տանում Պուտինի՝ Թուրքիա այցի ուղղությամբ։ Էրդողանն իր հերթին մի քանի անգամ հայտարարել էր, որ Պուտինն օգոստոսին պատրաստվում է այցելել Թուրքիա, սակայն դա տեղի չունեցավ։

Էմմա Չոբանյան