ԱՄՆ-ը և Չինաստանը պայմանավորվել են առևտրային երկխոսության նոր ձևերի շուրջ

Լուրեր

01.05.2026 | 13:15
Ռոնալդու․ Կարիերայիս ավարտը մոտենում է
01.05.2026 | 12:51
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.05.2026 | 12:36
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը
01.05.2026 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
01.05.2026 | 12:22
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
Բոլորը

ԱՄՆ-ը և Չինաստանը պայմանավորվել են ստեղծել երկխոսության երկու մեխանիզմ՝ նվազեցնելու թյուրըմբռնումները չինական տեխնոլոգիաների նկատմամբ ԱՄՆ-ի արտահանման կոշտ վերահսկողության առումով, գրում է VOA-ն։

Պեկինը կարծում է, որ այդ միջոցառումներն ուղղված են իր ընկերությունների գործունեությունը սահմանափակելուն։

ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն չինացի գործընկեր Վան Վենտաոյի հետ հանդիպումների արդյունքում ասել է, որ Պեկինը և Վաշինգտոնը բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի առևտրի հարցերով։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել արտահանման վերահսկողության հարցերի վերաբերյալ կառավարական տեղեկատվության փոխանակման մեխանիզմ։

«Շատ կարևոր է, որ մենք ունենանք կայուն տնտեսական հարաբերություններ։ Սա ձեռնտու է մեր երկրներին, և, փաստացիորեն, աշխարհը մեզանից հենց դա է ակնկալում»,- ասել է նա։

Ամերիկացի նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը պահպանում են կայուն տնտեսական հարաբերություններ՝ հիմնված «ուղիղ, բաց և գործնական» հաղորդակցության վրա։