Քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը․ վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:10
Աղազարյանի կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին // Վթար ավտոբուսի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 18:09
Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր, Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է
23.04.2026 | 17:59
Վրաստանը հեռացվել է OGP-ից՝ ժողովրդավարության հետընթացի պատճառով
23.04.2026 | 17:51
ՌԴ-ն եվրոպական երկրներին մեղադրել է, իբր, «Կալինինգրադի գրավմանը նախապատրաստվելու մեջ»
23.04.2026 | 17:42
Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանի և ընտանիքի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու գործով ուսուցչի արդարացման դատական ակտը
23.04.2026 | 17:41
«Բարսելոնան» հաստատել է, որ Յամալը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
23.04.2026 | 17:36
Մայր Աթոռը դատապարտել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը և ահազանգել նոր սպառնալիքների մասին
23.04.2026 | 17:34
Չգիտեմ` ընդդիմադիր ասելով ինչ նկատի ունեք. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 17:28
Մանկական պոռնոգրաֆիա դիտելու գործով մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 17:25
ԵՄ-ն հաստատել է Կիևին վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
23.04.2026 | 17:23
ՄԱՍԿ-ը 2-2,5 տոկոսից ավելի չէր ստանալու, որոշեցինք չմասնակցել․ Հակոբ Ասլանյանը՝ ընտրություններին չմասնակցելու որոշման մասին
Բոլորը

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգվել էր Արցախից երեք քաղաքացի։ Այս միջադեպից հետո Ստեփանակերտում բողոքի մեծ ալիք էր բարձրացել, Վերածննդի հրապարակում ամբողջ գիշեր հավաքված են մնացել բազմաթիվ քաղաքացիների և հստակ որոշումներ են պահանջել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից։ Արցախի խորհրդարանում 6 ժամ տևողությամբ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են Արայիկ Հարությունյանը, ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը։

Հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանը բազմության առաջ ելույթ է ունեցել՝ մանրամասներ ներկայացնելով փակ հանդիպումից։ Նա նշել է, որ երեք հարց է քննարկվել, որոնցից առաջինը վերաբերել է առևանգված տղաներին։ «Հուսադրող լավ լուրեր ունեմ, բայց չեմ բարձրաձայնի։ Առավոտյան առաջին հերթին կապ եմ ստեղծելու մեր բալիկների հետ և իրենց ներկայությամբ ստանամ հստակ օր, որը շատ երկար չի լինելու, որ իրենց բերելու են և թողնելու են Ստեփանակերտում»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ օգոստոսի 29-ի առավոտյան պետք է հանդիպի առևանգված տղաների ծնողների հետ։
Նիստի ժամանակ քննարկվել է նաև հացի խնդիրը` ճանապարհի բացման անհրաժեշտությունն ու առաջիկա օրերին իր հնարավոր հրաժարականի հարցը։ «Սով, ամեն ինչի պակաս, մահվան ամեն 3-րդ դեպք թերսնման հետևանքով է, մեր հղիները կորցնում են իրենց չծնված երեխաներին։ Ինչի՞ ենք ուշացել, դուք կարող եք վիրավորել ինձ, քննադատել, բայց ուզում եմ ներողամիտ լինեք։ Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին` գերտերություններին, ՄԱԿ-ին»,- ասել է Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ 6 ժամ տևած քննարկման արդյունքում միասնական որոշման հասնել չեն կարողացել, բայց ինքը, որպես նախագահ, պետք է տեղեկացնի, որ մի քանի օրում հացի խնդիրը լուծվելու է։

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև իր հնարավոր հրաժարականին։ «Այսօր քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը։ Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ»,-ասել է Հարությունյանը՝ չնշելով, թե ում հետ է քննարկելու։