Տիգրան Բալայանը՝ ադրբեջանական կողմում հայտնված հայ քաղաքացուն Հայաստան վերադարձնելու մասին

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացու առողջական խնդիրներին, նշեց, որ այդ քաղաքացին  այնպիսի առողջական խնդիր ունի, որի պատճառով էլ բանակ չի զորակոչվել:

«Ամբողջ փաստաթղթերը ներկայացվել են Կարմիր խաչ: Պաշտպանության նախարարությունը կապ է պահպանում Կարմիր խաչի հետ, այլ միջոցներով ևս աշխատանքներ են տարվում, որպեսզի մեր քաղաքացուն հնարավորինս արագ և անվտանգ վերադարձնենք Հայաստան: Այս պահի դրությամբ, սակայն, որևէ առաջընթացի մասին չեմ կարող հայտնել»,- ասաց խոսնակը։ 

Տիգրան Բալայանը ասաց, որ ադրբեջանական կողմը հոգեկան խնդիր ունեցող քաղաքացուն ներկայացնում է որպես դիվերսանտ և նշեց, որ նմանատիպ որակումներ հակառակորդը տվել է և՛ 70-ն անց ծերունիներին,  և՛ սահմանին հայտնված հովվին, այնպես որ սա հակառակորդի վարած քաղաքականության ևս մեկ դրսևորում է։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկ  տեղեկություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: