Հանձնուքում՝ տապակած հավի ոսկորներում, հայտնաբերվել են թմրամիջոցներին նմանվող զանգվածներ

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, օգոստոսի 25-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Գ.Մ.-ի կողմից կալանավորված անձ Ն.Ս.-ի անվամբ բերված հանձնուքը:

«Արդյունքում՝ հանձնուքում առկա տապակած հավի ոսկորների միջից հայտնաբերվել է ընդհանուր 2,43 գրամ կասկածելի զանգվածներով 8 պոլիէթիլենային փաթեթ: Փաթեթներից երեքում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,2 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, իսկ հինգում՝ կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,23 գրամ քաշով, սպիտակ զանգվածներ:

Դեպքից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները ոչ նախատեսված խուզարկություն են իրականացրել վերոնշյալ կալանավորված անձ Ն.Ս.-ի խցում, ինչի արդյունքում պահարանի վրա դրված պլաստմասսայե տարայից հայտնաբերվել է 3 թղթե փաթեթ, իսկ պահարանի մեջ պատրաստված թաքստոցից՝ բջջային հեռախոս և բաժանորդային քարտ: Փաթեթներում առկա են եղել ընդհանուր 1,55 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող, սպիտակ զանգվածներ:

Կալանավորված անձ Ն.Ս.-ն բանավոր հայտարարել է, որ իրեն պատկանում են միայն բջջային հեռախոսն ու բաժանորդային քարտը, իսկ նույն խցում պահվող մեկ այլ կալանավորված անձ՝ Գ.Ն.-ն, խոստովանել է, որ հայտնաբերված զանգվածները պատկանում են իրեն:

Հանձնուք բերած քաղաքացի Գ.Մ.-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձերբակալվել է և հայտնաբերված բոլոր զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է ՔԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ: