Լեհաստանն ու Բալթյան երկրները պահանջում են, որ վագներականները հեռանան Բելառուսից

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանը և Բալթյան երկրներն ամբողջությամբ կփակեն Բելառուսի հետ իրենց սահմանները, եթե «Վագներ» մասնավոր խմբավորման վարձկանների մասնակցությամբ վտանգավոր միջադեպ տեղի ունենա, երկուշաբթի հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նաև պահանջել է անօրինական միգրանտներին դուրս բերել սահմանային գոտուց՝ նշելով, որ նրանց «այնտեղ են տարել բելառուսական ծառայությունները»։

«Մինսկի իշխանություններից պահանջում ենք, որ «Վագներ» խմբավորումն անհապաղ լքի Բելառուսի տարածքը, իսկ անօրինական միգրանտներն անհապաղ լքեն սահմանային գոտին և հետ ուղարկվեն իրենց երկրներ»,- ասել է Կամինսկին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում, որին մասնակցել են նաև նրա գործընկերները Լիտվայից, Լատվիայից և Էստոնիայից:
Լատվիան, Լիտվան և Լեհաստանը, որոնք սահմանակից են Բելառուսին, ավելի ու ավելի են անհանգստանում սահմանների անվտանգությամբ այն բանից հետո, երբ «Վագների» հազարավոր վարձկաններ մուտք գործեցին երկիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ: