Կայսերական պինգվինների ձագերի զանգվածային անկում Անտարկտիդայում. գիտնականները աղետ են կանխատեսում

Լուրեր

15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
Բոլորը

Գիտնականները հրապարակել են Անտարկտիդայում կայսերական պինգվինների ձագերի զանգվածային անկման արբանյակային կադրերը։ Մոտ 10 հազար պինգվիններ, որոնք չեն հասցրել ձեռք բերել անջրանցիկ փետուրներ, ջրի տակ են անցել, երբ սառույցը բառացիորեն մասնատվել է նրանց տակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «BBC»-ին, իրադարձությունը տեղի է ունեցել դեռևս 2022 թվականի վերջին, մայրցամաքի արևմտյան մասում՝ Բելինգսհաուզենի ծովի հարևանությամբ։

Գիտնականների կարծիքով՝ փոքրիկ պինգվիններն, առանց համապատասխան փետուրների, պարզապես քարի պես սուզվում են ջրի հատակը, իսկ նրանք, որոնք կարողանում են ջրի մակերեսին թպրտալ, սառչում են։ Տեղի ունեցածն, ըստ գիտնականների, կարող է հանգեցնել աղետի։ Բնության պահպանության միջազգային միության դասակարգման համաձայն՝ կայսերական պինգվիններն արդեն գտնվում են անհետացման բարձր սպառնալիքի շեմին։

Անտարկտիդայում ջերմաստիճանի աճի տեմպերը գերազանցում են բոլոր նախկին կանխատեսումները, և պինգվինների համար սառցե հարթակը դառնում է ավելի անվստահելի։ Ձմռանը այն ավելի հաստ շերտերով չի պատվում, իսկ ամռանն ավելի արագ է նոսրանում:

Գիտնականների կանխատեսմամբ՝ աղետը կհանգեցնի նրան, որ մինչև դարավերջ կայսերական պինգվինների գաղութների ավելի քան 90%-ը գործնականում կվերանա։