Փաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը անդրադարձել են ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամին

Լուրեր

06.04.2026 | 15:51
Իրանը ձևակերպել է իր պատասխանը հրադադարի առաջարկներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
06.04.2026 | 15:42
Հայաստանի հետ խաղաղությունն ամրապնդելու համար ստորագրված փաստաթղթերը բավարար չեն, կարևոր է առևտուրը. Ալիև
06.04.2026 | 15:36
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
06.04.2026 | 15:35
Իրանն ու ԱՄՆ-ն ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու և անհապաղ հրադադարի ծրագիրը. Reuters
06.04.2026 | 15:27
Հայաստանի 15 շախմատիստ կմասնակցի Եվրոպայի անհատական առաջնությանը
06.04.2026 | 15:18
Նախկին ու ներկա օլիգարխների, բոլորի՛ որդիներին բերելու եմ ծառայության. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 15:15
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. Կոբախիձե
06.04.2026 | 15:10
Լուկաշենկոն՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մասին // Իրանի ԻՀՊԿ-ի ղեկավարը սպանվել է․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 15:00
Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում. Արման Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:53
Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
06.04.2026 | 14:44
Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիայի ժանրով խոսել. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:35
«Հրատապ» խորհուրդ՝ կես միլիարդով. ինչի համար է Ֆինանսների նախարարությունը 597 մլն դրամ վճարել
06.04.2026 | 14:23
Պապիկյանին ասել եմ` զինվորը շաբաթը մեկ է լողանում. սառը ջրով լողացած զինվորը թոքաբորբից մահացել էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 14:15
Արման Ծառուկյանը կանխատեսել է Մախաչևի և Տոպուրիայի հնարավոր մենամարտի հաղթողին
06.04.2026 | 14:08
Իսրայելը հաստատում է՝ սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Օլիվյե Դեկոտինիին:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ վարչապետը շնորհավորել է պարոն Դեկոտինիին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմամբ:

Օլիվյե Դեկոտինին նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը նպաստելու հայ-ֆրանսիական առանց այն էլ ամուր կապերի խորացմանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը, ֆրանսիական ընկերությունների՝ հայկական շուկա ներգրավմանը, ներդրումային ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին: Կարևորվել է Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային գործընկերների հասցեական արձագանքը:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: